Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

ԵՄ-ն կամ Մոսկվան մեր տարածաշրջանում կարող են միայն դիրքեր կորցնել, իսկ մենք` պետականություն

ԵՄ-ն կամ Մոսկվան մեր տարածաշրջանում կարող են միայն դիրքեր կորցնել, իսկ մենք` պետականություն
12.04.2023 | 10:32

Պատերազմի և պարտության կուսակցության վարած քաղաքականության արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցում է Հայաստանի Սյունիքի մարզի բնակավայրեր՝ վտանգելով տեղի բնակչության անվտանգությունը։ Բայց սա բավարար չէ, և որպես հաստատում Փաշինյանի այն խոսքերի, որ եվրոպական դիտորդական առաքելությունը գալիս է Հայաստան՝ հետևելու երկրում ռուսական զորքերի տեղաշարժին, ամերիկյան «Politico»-ն հայտնում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում պարեկային գործունեության մասին, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ ԿԻՍՎՈՒՄ Է Ադրբեջանի հետ։
Երկրի սահմանը վերածվել է քամոցի (дуршлак), իսկ երկիրն ինքը դարձել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Եվ այս ամենը հանուն մեկ մարդու շահերի պաշտպանության:
Պարզ է թե այս աշխարհաքաղաքական առճակատման արդյունքում ում է «քցելու» պաշտոնական Երևանը, բայց ԵՄ-ն կամ Մոսկվան մեր տարածաշրջանում կարող են միայն դիրքեր կորցնել, իսկ մենք` պետականություն:

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Մեկնաբանություններ